«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Ղազագիր» գրած Բագրատյանը կարծում է՝ եթե դուրս գա խմբակցությունից, կներվեն իր բոլոր արարքները

«Ղազագիր» գրած Բագրատյանը կարծում է՝ եթե դուրս գա խմբակցությունից, կներվեն իր բոլոր արարքները
24.07.2020 | 14:16

«Ժողովուրդը» գրում է․

«Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին գրություն է ուղարկել ու տեղեկացրել, որ դուրս է գալիս ԲՀԿ խմբակցությունից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սերգեյ Բագրատյանը խմբակցությունից հեռանալու պատճառներ ունի: Մեր տեղեկություններով, վերջերս Սերգեյ Բագրատյանն իմացել է, որ իրավապահները հայտնաբերել են՝ ինքը չարաշահումներ է թույլ տվել: Ըստ մեր աղբյուրների՝ անձամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է միջնորդել, որ Բագրատյանի նկատմամբ իշխանությունները խիստ չվարվեն, փոխարենն ինքը կվերականգնի պետությանը հասցված վնասը: Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը մինչ հունիսի 5-ի իր հայտնի ելույթը արդեն իմացել է, որ ՀՀ գլխավոր դատախազը հայտնաբերված չարաշահումների մասով գալու է Աժ Բագրատյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: Ավելին, մեր տեղեկություններով՝ Ծառուկյանի միջնորդությամբ Բագրատյանը այդ հարցերի շուրջ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի հետ ու խնդրել է իրեն ընդառաջել այդ հարցում. պայմանավորվել են, որ 50 տոկոսը ամբողջական է վճարելու, իսկ մյուս մասը՝ ըստ ժամանակացույցի:


Թվում է՝ սա է ԲՀԿ-ից դուրս գալու միակ պատճառը, սակայն, բացի դրանից, Բագրատյանի անունը կապվում է ՀԷԿ-ի հետ կապված այլ չարաշահման հետ, և խմբակցությունից դուրս գալու որոշումը ևս պայմանավորված է այս հանգամանքով: Թերևս «ղազագիր» գրած Բագրատյանը կարծում է՝ եթե դուրս գա խմբակցությունից, կներվեն իր բոլոր արարքները: Տևական ժամանակ է, ինչ այս տեղեկությունը փորձում ենք ճշտել Սերգեյ Բագրատյանից, սակայն նրա հեռախոսն անհասանելի է: Մենք փորձեցինք զրուցել նաև վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի հետ, սակայն ապարդյուն՝ նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց»:

Դիտվել է՝ 7426

Մեկնաբանություններ